«Ժողովուրդ». ԲՀԿ-ականներն ամեն ինչ անում են Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու համար

«Ժողովուրդ». ԲՀԿ-ականներն ամեն ինչ անում են Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու համար

«Ժողովուրդը» գրում է. «Թերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու ուղղությամբ: Մասնավորապես մեր տեղեկություններով՝ վերջին օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ ամենատարբեր առիթներով հանդիպում են Գ. Ծառուկյանի հետ եւ մասնավոր զրույցներում նրան առաջարկում ընդունել նախկին կուսակիցների հորդոր-խնդրանքները եւ վերադառնալ: Գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի շտապում երկար սպասված վճռական պատասխանը հնչեցնել, ասել կուզի՝ վերջնական որոշումը չի կայացրել: Չի բացառվում՝ դեկտեմբերի 3-ին կայանալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստում եւս հատուկ անդրադարձ արվի այդ հարցին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: