«Հայկական ժամանակ». 350 հազար դոլարով գնված բիոզուգարանները և նրանց գարշահոտությունը

«Հայկական ժամանակ». 350 հազար դոլարով գնված բիոզուգարանները և նրանց գարշահոտությունը

«2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու նպատակով: Երեկ «ՀԺ»-ն արձանագրել է, որ Երևանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաև վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դռները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»՝ դրա համար չնախատեսված մի հատվածում:

Զուգարանի տարածքում գարշահոտություն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին զեկուցվել է խնդրի մասին: Նախարարությունից սպասում ենք տեղեկատվության:

Նշենք, որ բիոզուգարանների տնօրինման ձևի և շահագործման իրավունքը տրամադրվել է Հայաստանի մրցունակության հիմնադրամին: Այս բիոզուգարանները տարիներ շարունակ եղել են բյուջետային միջոցները փոշիացնելու ամենացցուն օրինակներից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։