«Հայկական ժամանակ». Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017-ի ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի

«Հայկական ժամանակ». Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017-ի ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի

««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից վերջերս հեռացած Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի։ Մինչ այդ, ասում է, ժամանակ կա, և ինքը կարող է հանգիստ կշռադատել անելիքները միաժամանակ հետևելով քաղաքական դաշտի զարգացումներին։

Մեզ հետ զրույցում նա բացառեց, որ նոր կուսակցությանը կբացվի մինչև 2017-ի ապրիլ։ «Եթե հնարավորություն ունենայի ես ինքս կստեղծեի հասարակական– կուսակցական միավորում, որը կարճ կանվանեի «Քաղաքակրթության»։ Անուշ Սեդրակյանի համոզմամբ Հայաստանի կուսակցաշինության համակարգն այժմ շատ հեռու է կատարյալ լինելուց և թերի շատ կողմեր ունի։ «Ինձ թվում է՝ կուսակցաշինության համակարգը պետք է ստեղծվի գաղափարական ամուր հիմքի վրա։ Իշխանափոխությանն ու իշխանությանը դեմ լինելը հասարակության ընդհանուր մտայնությունն է։ Ես սա չեմ համարում ամուր գաղափարական հիմք։ Կուսականության առանցքում ես չեմ տեսնում արևմտամետ կամ ռուսամետ արտահայտված չէ: Ես չեմ տեսնում պետության տիպի ուրվագծումը, այն է ինչ տիպի պետություն են մարդիկ ակնկալում սոցիալական, կիսաավտորիտար, թե ռազմականացված՝ հաշվի առնելով մեր ծանր վիճակը»,– նկատեց նախկին կուսակցական գործիչը միաժամանակ հավելելով միակ կուսակցությանը, որին ինքը կանդամակցի, կլինի հստակ սոցիալական և գաղափարական հիմքով ստեղծված որևէ կուսակցության»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։