Ի՞նչ է խոստանում Գալուստ Սահակյանը 2017-ին

Ի՞նչ է խոստանում Գալուստ Սահակյանը 2017-ին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ ամանորյա ընդունելությանը կոնյակի բաժակի ձեռքին տոնական տրամադրությամբ շփվում էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողների հետ։



Hraparak.am-ը նրան ուղղեց նույն հարցը, ինչ երեկ ուղղել էր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ո՞րն է նրա գլխավոր խոստումը 2017-ին։



Պարոն Սահակյանը սկզբում խոստումը խոսք հասկացավ և, ըստ էության, այլ հարցի պատասխանեց։ «2017-ի, 2018-ի և եթե նորից առիթներ լինի, իմ ամենակարևոր խոսքը, դա Ղարաբաղը անկախ պետություն դառնալն է»,-ասաց պարոն Սահակյանը։



Իսկ ո՞րն է նրա կարևոր խոստումը՝ կրկնեցինք մենք։ «Ես խոստանում եմ՝ անել ամեն ինչ, ինչը մինչև այսօր արել եմ, և շարունակեմ նույն ոգով»,-խոստացավ ԱԺ նախագահը։
Իսկ ո՞րն է այս տարվա ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ բացթողումը։ Սահակյանի խոսքով՝ ամենավատ ներգործությունը ապրիլյան պատերազմն էր, իսկ 2016-ի ամենակարևոր գործընթացներից մեկը ինքը համարեց Ազգային ժողովի աշխատանքը։ «Որովհետև ես կարողացա հաղթահարել հիմնականում հետևյալ միջոցը, որ Ազգային ժողովը կարողանա դառնալ լրիվ ազատ, անկախ, և ցանկացած լրագրող կամ պատգամավոր մինչև վերջ արտահայտվի»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ