Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնից

Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնից

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լրատվամիջոցներին Նարինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախարարի հետ խնդիրներ չեն եղել, և որոշումը բացառապես իրենն է։ «Արդեն շատ երկար ժամանակ է՝ մտածում եմ կյանքիս վերջին տարիները դպրոցում անցկացնելու մասին։ Ես Վարդաշենի համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի պաշտոնն եմ զբաղեցնելու»,- նշել է նա։



Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից։