Ֆեյսբուքի 10 պատվիրանները (ապաքաղաքական շանսոն)

Ֆեյսբուքի 10 պատվիրանները (ապաքաղաքական շանսոն)

1. Ես եմ քո այն տարածքը, որտեղ դու փրկվեցիր իրական կյանքից և տգիտության ստրկությունից: Ինձնից բացի այլ տարածքներ ցանկալի չէ, որ լինեն քեզ համար:



2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ ֆեյքեր չպիտի կերտես: Չպիտի երկըրպագես ու չպիտի պաշտես ֆեյքերին, որովհետև ե՛ս եմ քո տարածքը՝ մի նախանձոտ սոցցանց. ֆեյքերի գործած մեղքերի համար պատժում եմ իսկական օգտատերերին, ինձ ուրացողներին և այլ սոցցանցեր փախչողների նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ կանոնները կատարող օգտատերերի մինչև հազարերորդ սերնդին ժամանց եմ ապահովում:



3. Քո տարածքի անունն ամեն անգամ պիտի արտասանես, որովհետև «Ֆեյսբուքը» արդար է համարում նրան, ով իր անունը շուտ-շուտ է արտասանում:



4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի հանկարծ գրառում չանես: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո տարածքի շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո ֆեյքն ու ֆեյքուհին, որովհետև Ֆեյսբուքը վեց օրում ստեղծեց պատն ու պաստառը, տեսանյութ ու նկար տեղադրելու կարգերը, սմայլիկն ու չաթը և այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ յոթներորդ օրը գրառում պիտի չանես:



5. Պատվի՛ր քո բոլոր ֆրենդներին, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն տարածքի վրա, որ Ֆեյսբուքը տալու է քեզ:



6. Մի՛ հայհոյիր, որ չհայհոյվես:



7. Մի՛ շնացիր, որ էն նկարներից ամեն օր չստանաս:



8. Մի՛ գողացիր ուրիշի գրառումը, այլ միայն կիսվիր:



9. Քո ֆրենդի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:



10. Ո՛չ քո ֆրենդի էջի, ո՛չ նրա գրությունների վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո ֆրենդի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչը քո ֆրենդինն է, աչք մի՛ ունեցիր:



Հա, մի բան էլ, որ 10-ի մեջ չի մտնում, բայց ոսկի կանոնն է քո տարածքի` ինչ տեսնում ես ֆրենդներիդ էջում` լայքիր և կլինես լայքված:



Էդիկ Անդրեասյան