Հազարավոր բրիտանացիներ կրկին բողոքում են ընդդեմ Թրամփի այցելության

Հազարավոր բրիտանացիներ կրկին բողոքում են ընդդեմ Թրամփի այցելության

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցը Մեծ Բրիտանիա սահմանափակող օրինագիծը, որը խորհրդարան էր մուտք գործել ավելի քան երկու միլիոն բրիտանացիների ստորագրահավաքի արդյունքում:



Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հավելելով, որ բանավեճերն այս թեմայով ձգվել են մի քանի ժամ: Նշվում է, որ սա առաջին դեպքն է երբ այլ երկրի ղեկավարի այցը նման քննարկումների առիթ է դառնում բրիտանական խորհրդարանում:



Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար Ալան Դունկանը ստեղված իրավիճակը համարել է երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ պահ եւ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան հյուրասիրաբար եւ ջերմությամբ կընդունի ԱՄՆ նախագահին: