Թուրքական զինուժը Սիրիայում ունի նոր կորուստներ

Թուրքական զինուժը Սիրիայում ունի նոր կորուստներ

Սիրիայի Էլ Բաբ քաղաքում ԻՊ գրոհայինների հետ հերթական մարտի ժամանակ թուրքական զինուժը նոր կորուստներ է տվել: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ հայտարարությունը:



Ըստ հաղորդման վերջին քսանչորս ժամում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է թուրքական բանակի մեկ զինվոր, վիրավորվել են եւս երկուսը: Վիրավորներին տեղափոխել են Թուրքիայի տարածքում գտնվող հոսպիտալ:



Նշենք, որ հակաահաբեկչական պայքարի շրջանակում անցյալ տարվա օգոստոսից Թուրքիան Սիրիայում իրականացնում է «Եփրատյան վահան» օպերացիան: Օպերացիայի ընթացքում Թուրքիան արդեն յոթանասուն զինվորական է կորցրել: Հարյուրից ավելի զինվորական էլ ստացել են տարբեր վիրավորումներ: