Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեհրիբան Ալիևայի հետ

Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեհրիբան Ալիևայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր զանգահարել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին և փոխանցել իր շնորհավորանքները՝ Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ, հայտնում է Իլհամ Ալիևի մամլո ծառայությունը:



Վերջինիս հաղորդմամբ՝ երկու ղեկավարները համոզմունք են հայտնել, որ իրենց եկրների եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ նաև ապագայում:



«Այնուհետև Թուրքիայի նախագահը խոսել է Մեհրիբան Ալիևայի հետ, շնորհավորել նրան երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ բարձր պետական պաշտոնում »,- հավելում է Ալիևի մամլո ծառայությունը: