Եվրախորհուրդը ԱՄՆ-ում նոր նահանգ է հայտնաբերել

Եվրախորհուրդը ԱՄՆ-ում նոր նահանգ է հայտնաբերել

Լրատվամիջոցները նկատել են, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հանդիպմանը ԵՄ դրոշի հետ տեղադրված ԱՄՆ դրոշի վրա ինչ-որ բան այն չէ: Ավելի ուշադիր զննելուց հետո պարզվել է, որ քաղաքական գործիչների թիկունքում՝ էկրանի վրա պատկերված ԱՄՆ դրոշը ունի ոչ թե 50, այլ 51 սպիտակ աստղ:



Հայտնի է, որ ԱՄՆ դրոշի վրա պատկերված աստղերի քանակը համընկնում է ԱՄՆ նահանգների քանակին՝ ուղիղ 50, որոնք դասավորված են 5 շարք՝ վեցական և 4 շարք՝ 5-ական: ԱՄՆ դրոշի «եվրոպական տարբերակում», սակայն, աստղերը դասավոևված են 3 շարք 9-ական և 3-շարք 8-ական: