Իսրայելական օդուժը հարվածել է ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Իսրայելական օդուժը հարվածել է ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարցածել են ՀԱՄԱՍ-ի դիրքերին Գազայի սեկտորում ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելական բնակավայրերի հրթիռակոծման: Այս մասին հայտնում է «Հաարեց» պարբերականը, վկայակոչելով Իսրայելի Պնախարարության հայտարարությունն այս առնչությամբ:



Նշվում է, որ ավելի վաղ Գազայի սեկտորից հիթիռակոծվել էին իսրայելական Բեեր Շեւա եւ Սդոտ Նեգեւ բնակավայրերը: Իսրայելական իշխանությունները նաեւ նշել են, որ ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունից բարեբախտաբար զոհեւ եւ վիրավորներ չեն եղել: Նախորդ միջադեպը իսրայելական իշխանությունների եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ տեղի է ունեցել մարտի 2-ին: