Հաստատվել է Պետերբուրգի մահապարտ ահաբեկչի ինքնությունը․ (ֆոտո)

Հաստատվել է Պետերբուրգի մահապարտ ահաբեկչի ինքնությունը․ (ֆոտո)

 



Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հաստատել է Պետերբուրգում երեկ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող մահապարտ ահաբեկչի ինքնությունը:



Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ կասկածյալը Ղրղզստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է, Ղրղզստանի քաղաքացի, ծնված 1995 թվական, Օշ քաղաքից»,- ասված է ղրղզական հատուկ ծառայությունների հայտարարության մեջ:



Նշենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել է տասնմեկ մարդ, տուժողների ընդհանուր թիվը հասնում է հիսունի;