ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ է բերվել Իդլիբի դեպքերի առնչությամբ

ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ է բերվել Իդլիբի դեպքերի առնչությամբ

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանկան ՄԱԿ ԱԽ են բերել բանաձեւ երեկ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման ահազանգի առնչությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:



Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն էլ հայտարարել է, որ Ասադի զորքերը հարվածել են ահաբեկիչների զինապահեստի վրա Խան Շեյխունում, որտեղ էլ եղել է քիմիական զենքի պահեստարանը, որը տեղափոխվել է Իրաք; Տեղի ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է ութսունի, իսկ վիրավորներինը` երկու հարյուրի:



Ընդդիմությունը կատարվածի մեջ մեղադրում է կառավարությանը, իսկ կառավարությունն էլ` ահաբեկիչներին: ՄԱԿ-ը հայտարարել է, որ կզբաղվի միջադեպի հետաքննությամբ: