Մարիա Գայդարը դարձել է Պորոշենկոյի խորհրդականը

Մարիա Գայդարը դարձել է Պորոշենկոյի խորհրդականը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր նոր խորհրդական է նշանակել Օդեսայի նահանգի նախկին փոխնահանգապետ Մարիա Գայդարին։ Այս մասին հայտնում է lenta.ru –ն: Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Մարիա Գայդարը հրաժարվել էր ռուսական քաղաքացիությունից, իսկ վերջին երկու տարիներին եղել էր Օդեսայի նահանգային վարչակազմում նախ որպես այն ժամանակվա նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական, ապա արդեն որպես փոխնահանգապետ՝ սոցիալական հարցերի գծով: