Թրամփը չի բացառում, որ Պուտինի հետ կքննարկի Իդլիբի քիմիական հարձակումը

Թրամփը չի բացառում, որ Պուտինի հետ կքննարկի Իդլիբի քիմիական հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Իդլիբում քիմիական հարձակումը, տեղեկացնում է Reuters-ը:



Թրամփը հայտարարել է, որ այդ թեմայով դեռևս չի խոսել Պուտինի հետ, բայց ինչ-որ պահի կանի դա:



Հարցին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պե՞տք է հեռանա, Թրամփը պատասխանել է. «Ինչ-որ բան պետք է տեղի ունենա»:



«Այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, վիրավորանք է ողջ մարդկության հասցեին, իսկ Ասադը այնտեղ է և գործերն ինքն է ղեկավարում, հետևաբար ինչ-որ բան պետք է տեղի ունենա»,- ասել է Ասադը: