Երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորում, կան զոհեր և վիրավորներ

Երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորում, կան զոհեր և վիրավորներ

5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորում` Անտիգուո-Կուսկատլան քաղաքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



Նշվում է, որ երկրաշարժի օջախի խորությունը չորս կիլոմետր է: Կան տուժածներ: Առավել լուրջ վնասվածքներ ստացած երկու անձի հոսպիտալացրել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։