Ծիծեռնակաբերդում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծիծեռնակաբերդում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին ժամանել ինչպես հայաստանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ, սփյուռքահայեր։ Առավոտյան քաղաքական էլիտան եկավ հարգանքի տուրք մատուցելու, ինչի պատճառով քաղաքացիները որոշ ժամանակ չէին կարողանում առաջ շարժվել․ հերթեր էին գոյացել։
Բարձրաստիճան պաշտոնյաների հեռանալուց հետո ողջ օրվա ընթացքում մարդկանց հոսքը հուշահամալիր չէր դադարում։ Գալիս էին ընկերներով, ընտանյոք, ծաղիկներ դնում անմար կրակի շուրջ։



Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի հետեւանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական։



Լուսանկարները՝ Հրապարակ-ի։