Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԴ քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան այցելելուց

Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԴ քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան այցելելուց

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժովի անունը «սև ցուցակում» ընդգրկելու կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի քաղաքացիներին նախազգուշացրել է Վրաստան այցելելու անցանկալի հետևանքների մասին:



«Ինչպես տեսնում ենք, պաշտոնական Թբիլիսին շարունակում է համակարգված ձևով խոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ վարքի խելամիտ բացատրություն գտնելը դժվար է, որովհետև ռուս-վրացական հարաբերությունները նկատելիորեն շահեկան են հենց Վրաստանի քաղաքացիների համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված մեկնաբանության մեջ:



Այս կապակցությամբ գերատեսչությունը նախազգուշացրել է ՌԴ քաղաքացիներին՝ «մանրամասն ծանրութեթև անել Վրաստան այցելելու հետ կապված ռիսկերը»:



ԱԳՆ-ն նաև նշել է, որ վրացական իշխանությունները չեն համարձակվել Յուրի Լուժկովի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնել, քանի դեռ նա գտնվել է Վրաստանում, այլ դա արել են այն բանից հետո միայն, երբ Մոսկվայի նախկին քաղաքապետը լքել է Վրաստանը: