Ռուսաստանցիների մեկ/երրորդը ալկոհոլ չի օգտագործում

Ռուսաստանցիների մեկ/երրորդը ալկոհոլ չի օգտագործում

Ռուսաստանցիների գրեթե մեկ/երրորդը` 29%-ը չի օգտագործում ալկոհոլ: Այս մասին պարզվում է «Լեւադա կենտրոնի» ուսումասիրության արդյունքում պարզված վիճակագրական տվյալներից:



Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ռուսաստանցիների եւս մեկ/երրորդը հայտարարել է, որ օգտագործում է ալկոհոլ սակայն ընդամենը ամսեկան մեկ անգամից էլ քիչ, իսկ ամսվա մեջ մեկ անգամից շատ ալկոհոլ խմում են ռուսաստանցիների մոտ քսան տոկոսը: Առավել խմել սիրում են ռուսաստանցիների ընդամենը վեց տոկոսը: Հարցումն անցկացվել է ապրիլի 21-24-ին, 1,6 հազար չափահաս ռուսաստանցիների շրջանում ՌԴ 137 տարբեր քաղաքներում: Վիճակագրական վրիպակը`3,4%: