Մոսուլից կարող են հեռանալ երկու հարյուր հազար փախստականներ

Մոսուլից կարող են հեռանալ երկու հարյուր հազար փախստականներ

ՄԱԿ Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լիզա Գրանդեն հայտարարել է, որ Մոսուլից կարող են հեռանալ երկու հարյուր հազար փախստականներ: Ավելի վաղ ՄԱԿ փախստականների հարցրով կազմակերպությունն հայտարարել էր, որ Իրաքում արդեն 370 հազար հարկադիր փախստական լքել է երկիրը կառավարական ուժերի կողմից ԻՊ հսկողության ներքո գտնվող տարածքների ազատագրման ընթացքում:



Նշենք, որ ներկայումս Իրաքի կառավարական ուժերը շարունակում են Մոսուլի ազատագրման օպերացիան: Այս մասին հայտնում է “Ռոյթերս” լրատվական գործակալությունը: