Նեյմարը վերադարձել է

Նեյմարը վերադարձել է

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը հայտարարել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձել է Էր-Ռիյադ:

«Բարի վերադարձ Էր-Ռիյադ՝ մեր բրազիլացի հրաշագործ»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

32-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի օգոստոսից է խաղում արաբական ակումբում։ Նախորդ տարվա հոկտեմբերի 3-ից հետո վնասվածքի պատճառով նա խաղադաշտ դուրս չի եկել: Նեյմարն «Ալ Հիլյալի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: