Ստեղծել են կորոնավիրուսն հայտնաբերող դիմակ

Ստեղծել են կորոնավիրուսն հայտնաբերող դիմակ

Ամերիկացի մասնագետները մշակել են անհատական պաշտպանիչ դիմակ, որի օգնությամբ հնարավոր է որոշել, թե այն հագած մարդը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված է, թե ոչ։ Այս մասին հայտնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ըստ այդմ, մասնագետները ստեղծել են հատուկ շարժական սենսորով դիմակ, որը մեկ ու կես ժամ կրելուց հետո արդեն սենսորը ցույց է տալիս, թե անձը, որը այն կրել է, վարակված է արդյոք կորոնավիրուսով թե ոչ։ Նշվում է, որ նման սենսորներ սկսել են պատրաստել դեռեւս մի քանի տարի առաջ՝ Էբոլա եւ Զիկա հիվանդությունների հայտնաբերման համար։ Այն ունի կարգավորման համակարգ եւ կարող է այլ վիրուսներ եւս հայտնաբերել։