Բանակն ամրապնդում է իր դիրքերը․ ի՞նչ է ասել Հասանովը

Բանակն ամրապնդում է իր դիրքերը․ ի՞նչ է ասել Հասանովը

«Շարունակելով ամրապնդել իր դիրքերը ազատագրված տարածքներում (նկատի ունի օկուպացված Արցախի տարածքները-խմբ․), ադրբեջանական բանակն իր ներդրումն է ունենում վերականգնողական աշխատանքների և Մեծ վերադարձի ծրագրի իրականացման գործում»։

Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ բանակի անձնակազմին ուղղված շնորհավորական ուղերձում, գրում են տեղի ԶԼՄ-ները։

«Վստահ եմ, որ հավատարիմ մնալով Ադրբեջանի Սահմանադրությանը և ռազմական կանոնակարգին՝ դուք կշարունակեք ամրապնդել ձեր մարտական, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել ձեր ջանքերն ու հմտությունները՝ ծառայության մեջ նոր հաջողությունների հասնելու համար», - ասված է նախարարի ուղերձում։