Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտին գումար կհատկացվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտին գումար կհատկացվի

Կառավարություն այսօրվա նիստում պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը զգալի գումար հատկացրեց, որոնք կուղղվեն մի շարք խնդիրների լուծմանը:

Ըստ այդմ՝ 374 մլն 858 հազար դրամ կհատկացվի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի  վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային  պայմանների բարելավման համար նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ իրականացնելու համար։

38 մլն 790 հազար դրամ կհատկացվի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու, ինչպես նաև թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու համար:

68 մլն 465 հազար դրամ կհատկացվի թվով 4 բարձրագույն  ուսումնական հաստատությունների՝  «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ների, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտ», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան», ««Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամների շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ 

32 մլն 935 հազար դրամ կհատկացվի «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով:

21 մլն 339 հազար դրամ կհատկացվի  3 մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար, այդ թվում՝ 

 - «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մետաղասարքավորումներով մարզադահլիճի  կառուցում,
 - «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»  ՊՈԱԿ-ի մարզակառույցի  վերակառուցում, 
- «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և վարչական տարածքի  վերակառուցում: