Աննա Հակոբյանի վարսահարդարին կոշտ ձեւով ազատել են աշխատանքից| «Հրապարակի էջերում»․ 12.10.2019

Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։ Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն էլ մամուլում քննարկման առիթ էր դառնում։ Ու որպեսզի վարսավիր Սոֆյայի՝ պաշտոնական այցերին մեկնելն օրենքով հիմնավորված լիներ, ֆորմալ նշանակեցին վարչապետի «օգնական»՝ դրանով լեգիտիմացնելով վարչապետի վոյաժներին նրա մասնակցությունը։ Օրերս տեղեկացանք, որ Սոֆյային ազատել են աշխատանքից, ընդ որում՝ բավականին անակնկալ եւ կոշտ ձեւով։ Մեզ ասացին, որ դժգոհ են եղել նրա աշխատանքից, համարել են, որ նա է մեղավոր, որ վարչապետի տիկնոջ հագուկապն ու ոճը պարբերաբար քննարկման առարկա են դառնում, եւ նրան նոր ոճաբանով են փոխարինել։

 Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։