Նախկին թաղապետն ազատ է արձակվել

Նախկին թաղապետն ազատ է արձակվել

Մեր տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցներին երկրից չբացակայելու ստորագրությամբ երեկ երեկոյան ազատ են արձակել։

Գրել էինք, որ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով երեկ առավոտյան բերման են ենթարկել Արման Բարխուդարյանին,  համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին։

Իշխանական մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ Բարխուդարյանը գործել է  նախկին թաղապետ Սաշա Կատվալյանի ուղղորդմամբ, որը դե ֆակտո թաղապետն էր եւ «ռուլիտ» էր անում Բարխուդարյանին։ Մասնավորապես՝ խոսք է գնում, որ համայնքային տարածքներ է էժանով վաճառել իր մտերիմ-բարեկամներին, համայնքային աշխատանքների համար հայտարարված տենդերներն էլ ոչ պատահականությամբ իրեն փոխկապակցված մարդիկ են շահել։

Հիշեցնենք՝ վերջինը պաշտոնավարեց 2022-ի դեկտեմբերից, մինչեւ վերջերս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատվեց թաղապետի պաշտոնից՝ այն փոխանցելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին