Ադրբեջանի խորհրդարանը տարածքային հերթական հայտն է ներկայացնում Հայաստանին

Ադրբեջանի խորհրդարանը տարածքային հերթական հայտն է ներկայացնում Հայաստանին

Մինչև հայաստանյան իշխանությունները զբաղված են արցախյան իշխանություններին, մեր հասարակությանը շանտաժի ենթարկելով,  թե` եթե Արցախն ու Արցախի պետական ինստիտուտները չլուծարեք` կռիվ կսկսի, Ադրբեջանի խորհրդարանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում: 

Ադրբեջանը քաղաքական, քարոզչական մակարդակում նոր դիրքավորում է ապահովում, որով հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան է փորձելու լեգիտիմացնել:

Հայաստանն իրենց «պատմական հայրենիք» հռչակելուն զուգահեռ փորձում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «ոտքի տեղ» բացել:

Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր