Ինչով է ձեռնտու ազգային արժույթով վճարումների իրականացումը 

Ինչով է ձեռնտու ազգային արժույթով վճարումների իրականացումը 

Համաձայն ֆինանսական վերլուծաբանների, վերջին կես տարին դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանից դեպի այլ երկիր արտարժութային փոխանցումների իրականացումը զգալիորեն բարդացել է, քանի որ ռուսական բանկերի արտարժութային արտասահմանյան հաշվեհամարները արգելափակված են եւ անջատված SWIFT համակարգերից։ Միայն եզակի ռուսական խոշոր բանկեր են, որ կարող են ընդունել եւ ուղարկել արտարժույթով դրամական փոխանցումներ, որոնք էլ նման գործառնություն իրականացնելու համար վերցնում են զգալի միջնորդավճար։ Դրա համար էլ բիզնեսի համար տրամաբանորեն ձեռնտու է վճարումներն իրականացնել ազգային կամ այլ արժույթներով, ինչը եւ այժմ իրականացվում է։ Պետականորեն քաջալերվում է, որ որքան Ռուսաստանում ազգային արժույթով ֆինանսական գործառնությունները շատ իրականացվեն, այդքան ավելի լավ։

Սակայն սա ունի նաեւ իր բացասական կողմը։ Ազգային արժույթներով ֆինանսական գործառնությունների, վճարումների իրականացումը հանգեցնում է նրան, որ Ռուսաստան արտարժույթի, հատկապես ամերիկյան դոլարի եւ ԵՄ եվրոյի հոսքը կրճատվում է եւ ռուբլին ավելի թուլանում է։ Հատկապես, որ ներկրողների հայտերը սպասարկվում են դոլարով եւ եվրոյով