Որ հորիզոնականում է Հայաստանի հավաքականը․ դասակարգման նոր աղյուսակ է հրապարակվել

Որ հորիզոնականում է Հայաստանի հավաքականը․ դասակարգման նոր աղյուսակ է հրապարակվել

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը 97-րդ հորիզոնականում է։ Դասակարգման աղյուսակի նախորդ հրապարակման համաձայն Հայաստանի հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով։

Առաջին հորիզոնականում Աշխարհի չեմպիոն հռչակված Արգենտինայի հավաքականն է, երկրորդը Ֆրանսիան է, երրորդը՝ Բրազիլիան։ 4-րդ ու 5-րդ հորիզոնականները կիսում են համապատասխանաբար Բելգիայի ու Անգլիայի ընտրանիները։ Նիդերլանդները ,Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան ու Իսպանիան 6-10-րդ տեղերում են։