Ի՞նչ է ակնկալում Լավրովը Փաշինյանից

Ի՞նչ է ակնկալում Լավրովը Փաշինյանից

Հուսով եմ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ կլինեն «Ղարաբաղում իրավիճակի ազնիվ քննարկման համար»։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին տված ծավալուն հարցազրույցում ընդգծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նիկոլ Վովայի Փաշինյանն ասաց, որ գնահատում են այն, ինչ ունեն Ռուսաստանի հետ։ Դժվար է գերագնահատել այն, ինչ Ռուսաստանն արել է անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել։ 

Հուսով եմ, որ նա շփումներ կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի] հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծորեն քննարկել դա (Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը)՝ առանց այն փաստարկների, որոնք բարձրացնում են մեր արևմտյան անբարյացակամները»,- ասել է Լավրովը։

Նրա պնդմամբ, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը «վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության»․
«Երկու ամսով էին խոստացել են, իսկ հիմա (ԵՄ առաքելությունը Հայաստանում) անսահմանափակ է։ Կանադացիներն արդեն այնտեղ են, ՆԱՏՕ-ի մյուս անդամները ցանկանում են գնալ այնտեղ։ Սա այլևս Եվրամիության առաքելություն չէ, սա ՆԱՏՕ-ի առաքելություն է»,- հավելել է ՌԴ ԱԳ ղեկավարը։