Եթե նա խաղար Թուրքիայի դեմ․ Ռանոսին չի հաջողվում կանգնեցնել, նորից 2 գոլ է խփել

 Եթե նա խաղար Թուրքիայի դեմ․ Ռանոսին չի հաջողվում կանգնեցնել, նորից 2 գոլ է խփել

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմը երեկ իր հերթական հանդիպումն է անցկացրել Գերմանիայի ռեգիոնալ Լիգայի շրջանակում ու կարողացել 3-2 հաշվով առավելության հասնել «Աուգսբուրգի» նկատմամբ։  Հայաստանի հավաքականում նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը հերթական դուբլն է ձևակերպել իր հաշվին այս խաղում։ Նախորդ խաղում Ռանոսին հաջողվել էր նորից երկու անգամ աչքի ընկնել, իսկ Կիպրոսի հետ ընկերական խաղում «Հանդրապետական» ստադիոնում խփած հրաշալի երկու գոլերը բոլորս հիշում ենք։ Ռանոսը փաստորեն երրորդ խաղն անընդմեջ դուբլ է ձևակերպում։  

Ռանոսը մարտի 25-ին Երևանում կայացած  Թուրքիայի հետ խաղում չկարողացավ այդպես էլ օգնել  մեր ընտրանուն, քանի որ փաստաթղթային խնդիրները լուծված չէին, թեպետ նա ժամանել էր Երևան։  րանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։

Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի իսկական առաջատարներից է։ Գերմանական մամուլում մեկի մյուսի հետևից հոդվածներ են հրապարակվում հայազգի ֆուտբոլիստի վերաբերյալ։ Նշվում է, որ այսպես շարունակելու դեպքում նա կարող է անգամ ընդրկվել մյունխենյան ակումբի հայտացուցակում։