Հայաստանի հավաքականի ավագը կոչով է հանդես եկել

Հայաստանի հավաքականի ավագը կոչով է հանդես եկել

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ուղերձ է հղել երկրպագուներին. «Հայեր ջան, մեզ մնացել է երեք կարևոր խաղ, որոնցից առաջինը` Լատվիայում։

Հիմա միասնական լինելու ժամանակն է։ Հոկտեմբերի 12-ին Ռիգայում եղեք մեր կողքին։ Առաջ դեպի հաղթանակ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին Եվրո-2024-ի որակավորման 7-րդ տուրում հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի դեմ։