Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Ադրբեջան 

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Ադրբեջան 

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի գերագույն առանջորդ Սեյեդ Ալի Խամենեիի հատուկ բանագնաց Ալի Շամխանին ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Այցը կայացել է Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հրավերով։ Այցի ընթացքում Ալի Շամխանին մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ։