Ալիևը խոստացել է 3 տարում 150 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ 

Ալիևը խոստացել է 3 տարում 150 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ 

Առաջիկա երեք տարիների ընթացքում մենք ավելի քան 150 հազար մարդու կվերադարձնենք «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջաններ»։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին օկուպացված հայկական Շուշիում մեկնարկած գլոբալ մեդիա ֆորումում։

Նրա խոսքերը փոխանցում է «Ազերթաջ»-ը։

«Միայն Ղարաբաղի տարածաշրջանում մինչև 2026 թվականը ակնկալվում է 140 հազար մարդու վերադարձ։ 
Հուսով եմ, որ հաջորդ տարի առաջին բնակիչները կգան և կհաստատվեն Շուշի քաղաքում»,- ասել է Ալիևը։