Ադրբեջանցի պատերազմի վետերանն ինքնահրկիզում է իրականացրել 

Ադրբեջանցի պատերազմի վետերանն ինքնահրկիզում է իրականացրել 

Ղարաբաղյան առաջին պատերազմի ադրբեջանցի վետերան Նազիր Գասանովն ինքնահրկիզում է իրականացրել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ մահացել է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։ Գասանովը 1965 թվականի ծնված էր, երկրորդ խմբի հաշմանդամ։ Դեպքը տեղի է ունեցել Ուջարում։

Հայտնի է, որ Գասանովը ցուցադրական ինքնահրկիզում է իրականացրել այն բանից հետո, երբ Ադրբեջանի Սոցպաշտպանության եւ աշխատանքի նախարարությունը նրան զրկել է զինհաշմանդամի կարգավիճակից։