«Տոպ Գան․ Մեւերիկ» մարտաֆիլմը դարձել է ամենադիտված նախագիծը 

«Տոպ Գան․ Մեւերիկ» մարտաֆիլմը դարձել է ամենադիտված նախագիծը 

«Տոմ Գան․ Մեւերիկ» մարտաֆիլմը դարձել է ամենադիտված կինո նախագիծը։ Թոմ Կրուզի այս կինոնկարը դիտողականությամբ սահմանել է ռեկորդ Միացյալ Նահանգներում, դառնալով ամենադիտված թվային կինո նախագիծը՝ հասանելի դառնալու առաջին շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ կինոնկարը օնլայն հարթակներում հայտնվել էր օգոստոսի 23-ին։ Այս պահին այն արդեն ամենավաճառված թվային ռելիզների 20-յակում է։ Ռեկորդներ է գրանցել ԱՄՆ-ում Amazon-ով վառառքի ծավալով, ինչպես նաեւ Vudu ստրիմինգում ունեցած պահանջարկի ցուցանիշով։

Հետաքրքրական է այն, որ բացի սիկվելից, հասարակության մեջ աճել է նաեւ հետաքրքրությունը 1986 թվականին նկարահանված «Լավագույն կրակողը» կինոնկարի հանդեպ։ Սա այն դեպքում, երբ կինոթատրոններում դեռ շարունակվում է «Տոպ Գան․ Մեւերիկի» ցուցադրությունը։