Գնացքների թիվը ցանկանում են կրճատել՝ էլեկտրականության խնայման համար 

Գնացքների թիվը ցանկանում են կրճատել՝ էլեկտրականության խնայման համար 

Ֆրանսիայի կառավարությունը դիմել է այդ երկրի Երկաթուղիների ազգային ընկերությանը (SNCF), խնդրելով առաջիկա ձմռան համար ուսումնասիրել գնացքների թվի կրճատումը, եթե էլեկտրամատակարարման հետ կապված առաջանան դժվարություններ։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։

Ըստ հրապարակման, ներկայումս եւ ոչ մի սցենար, հնարավոր խնդիրների հետ կապված լուծման եւ ոչ մի տարբերակ առաջնային չի նկատվում եւ չի էլ բացառվում։ Սակայն, ըստ հոդվածի, երկաթուղային ընկերությունում տրամադրված են իրենց գործունեությունն ադապտացնել կառավարության ներկայացրած առաջարկի հետ։ Նշվում է նաեւ, որ դա կարող է երկաթուղային տրանսպորտի չվացուցակում հավելյալ դժվարություններ ստեղծել, եթե հաշվի առնենք, որ այն արդեն իսկ բավականին կրճատված է ու հարմարեցված էներգակիրների շուկայում գնաճով պայմանավորված ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ Ֆրանսիայում Ազգային երկաթւողային ընկերությունը օգտագործում է սպառվող էլեկտրաէներգիայի 1-2 տոկոսը եւ վճարում 400 միլիոն եվրո իր սպառած էլեկտրաէներգիայի համար։ Կա մտավախություն, որ հաջորդ տարի էլեկտրականության հետ կապված ծախսերը կարող են կտրուկ աճել, քանի որ էներգակիրների շուկայում առկա է հարաճուն գնաճ։