Քննարկել են միջուկային էներգիայի արտադրության հետ կապված հարցեր 

Քննարկել են միջուկային էներգիայի արտադրության հետ կապված հարցեր 

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ու Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Լեհաստանում միջուկային էներգիայի արտադրության ոլորտում ցուցաբերվող ամերիկյան օգնությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ փոխնախագահը բարձր է գնահատել Լեհաստանի մեծահոգությունն ու առաջնորդությունը՝ ուկրաինացի միլիոնավոր փախստականների հյուրընկալման գործում։ Փոխնախագահ Հարիսը իր խոսքում նաեւ վերահաստատել է, որ լեհ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը անհնար է սասանել։ Անդրադարձ են կատարվել նաեւ անվտանգային եւ այլ հարցերի։