Հենց այստեղ է թաքնված այդ ռումբը. դա պիտի տեղի չունենա

Հենց այստեղ է թաքնված այդ ռումբը. դա պիտի տեղի չունենա

Սա Ոսկեպար գյուղն է, շատերս չենք պատկերացնում, թե ինչ է ստացվելու իշխանությունների միակողմանի հանձելու հետևանքով։ Գյուղից մի փոքր ձախ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն է, դա անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին։ Այս ամբողջ լեռնային ռելիեֆը ևս պատրաստվում է հանձնվել Ադրբեջանին։ Այս մասին հրապարակած տեսանյութում ասում է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, որը գտնվելով Տավուշում, մասնավորապես Ոսկեպար գյուղի մոտ,ցույց է տվել, թե 4 գյուղն Ադրբեջանին հանձնելուց հետո անվտանգային առումով ինչ իրավիճակ է ստեղծվելու:

«Եթե դա տեղի ունենա, ապա ոչ միայն Ոսկեպարի, այլև ամբողջ պետականության համար խնդիր է դառնում, ու հենց այստեղ է թաքնված այդ ռումբը»,- ասել է նա։