Որևէ երկրում նման պրակտիկա չկա. Ռոբերտ Հայրապետյան

Որևէ երկրում նման պրակտիկա չկա. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «150․000$-ի դիմաց քաղաքացիություն ստանալով՝ թուրքերն ու ադրբեջանցիները՝

հեշտորեն կարող են մասնակցել բոլոր տեսակի ընտրություններին՝ ազդելով քաղաքական գործընթացների վրա: (Դիցուք՝ 5 տարի հետո այսօր քաղաքացիություն ստացած ադրբեջանցիներն ու թուրքերը կարող են հայտնվել պառլամենտում, որպես պատգամավոր (թեպետ այսօրվա գերակշիռ մասը նույնպիսինն է)):

Կարող են սեփականության իրավունքով ձեռք բերել հող, օրինակ՝ Սյունիքի հողերի մեծ մասում կդառնան հողի սեփականատեր։

Կլուծեն դեմոգրաֆիական խնդիր (անկասկած)՝ արդյունքում խեղաթյուրելով գենոֆոնդը:

Ի դեպ, որևէ երկրում նման պրակտիկա չկա, առավել ևս նման էժան ճանապարհով: 200+ հազար դոլար ներդրման դեպքում լավագույն պարագայում կտրամադրեն կացության կարգավիճակ:

Նախրչին, որ ասում էր՝ ապագա կա ապագա, նկատի ուներ սուլթանական ապագան»: