Արևմտյան առաջնորդները ծնկի կգան․ Կադիրով

Արևմտյան առաջնորդները ծնկի կգան․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ։ 

Նա նշել է, որ արևմտյան առաջնորդները կընդունեն, որ սխալ են գործել և ծնկի կգան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսեց 2022 թվականի փետրվարի 24-ին։ 

Հակամարտությունից գրեթե մեկ տարի անց կողմերը շարունակում են ռազմական գործողությունները՝ բանակցությունների իսպառ բացակայության պայմաններում։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ուկրաինական բանակը 2023 թվականի առաջին ամսում կորցրել է 6,5 հազար զինծառայող։