Ահա թե ինչ նամակից էր խոսում Փաշինյանը

Ահա թե ինչ նամակից էր խոսում Փաշինյանը

Օգոստոսի 19-ին՝ իր ուղիղ միացման ժամանակ, երբ Փաշինյանը խոսում էր Ամուլսարի թեմայով, նշեց, որ քրեական գործ հարուցելու գաղափարը իրականում իրավապահներինը չի եղել, այլ իրեն ուղղված մի նամակ, ինքն էլ այդ նամակը մակագրել է իրավապահներին, ինչի հետևանքով հարուցվել է քրեական գործ․

« Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ստացվեց այնպես, որ Ամուլսարի հանքի հարցը դարձավ ամենաքննարկվող հարցերից մեկը, ինչ-որ մի շրջան նույնիսկ ամենաքննարկվողը, և մենք մի շրջան ունեինք, երբ որ հանրային քննարկումներ, բաց նամակներ, ասուլիներ էին տեղի ունենում։ Դա մայիս- հունիս ամիսներն էր, էդ ժամանակ, պատկերացնում եք, չէ՞, խառը, հետհեղափոխական իրավիճակ և այլն և այլն։ Բայց ես, հասկանալով Ամուլսարի հարցի հույժ կարևորությունը, արել եմ այսպիսի մի բան․ ինձ ուղղված բաց նամակները, դիմումները, որոնց կցված են եղել փորձագիտական խմբերի դիրքորոշումները, դիրքորոշումները և այլն։ Ես համարել եմ, որ դա սկզբունքային հարց է, և ես անձամբ պետք է դրանք նստեմ, կարդամ։ Հսկայական քանակությամբ նյութ եմ կարդացել այդ թեմայով, և այդ նյութերը կարդալու արդյունքում գիշերները ես չէի կարողանում քնեի։ Այնտեղ պնդումն այն էր, որ, ըստ էության, մենք Սևանը կորցնում ենք՝ բառիս բնապահպանական իմաստով, Ջերմուկը և Ջերմուկի ջուրը բնապահպանական իմաստով կորցնում ենք, և եթե այս 2 առումով կորցնում ենք, մնացածի մասին էլ խոսելու անհրաժեշտություն չկա։ Ինձ համար մի պարզ հարց եկավ առաջ, բա լավ, ես հիմա ո՞նց որոշում կայացնեմ, ինչի՞ հիման վրա որոշում կայացնեմ, ես հո չե՞մ կարող իմ անձնական զգացումների հիման վրա զգացմունքային որոշումներ կայացնեմ, ոչ թե այն առումվ, որ դա ճիշտ չի, այլ որ որևէ որոշման տակ պետք է լինի իրավական, քաղաքական կոնկրետ հիմք։ Եվ ես հասկացա, որ պետք է ինստիտուցիոնալ լուծում գտնել, և ինձ ուղղված նամակներից մեկը էնպիսին էր, որ ես, այդ նամակը կարդալով, հասկացա, որ կա հավանականություն․․․ այս նամակը, ըստ էության քրեական գործ հարուցելու վերաբերյալ է, և ես այդ նամակը մակագրեցի Քննչական կոմիտեի նախագահին, և այդ նամակի հիման վրա հարուցվեց քրեական գործ ։ Սա շատ կարևոր սկզբունքային պահ է, որովհետև, ըստ էության, այն քրեական գործը, որ քննել է Ամուլսարի ողջ նախագիծը, հարուցվել է իմ նախաձեռնությամբ՝ ոչ թե քրեաիրավական իմաստով, այլ որ իմ մակագրած փաստաթղթի հիման վրա է հարուցվել»,- իր «լայվի» ժամանակ ասաց Փաշինյանը։

«Հրապարակի» ձեռքի տակ է հայտնվել վարչապետի նշած այդ «ճակատագրական» նամակը, որը նրան հուշել է, որ կարող է քրեական գործ հարուցվել։ Նամակի հեղինակը նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանն է, ստորև ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ։