Մոուրինյոն կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ

Մոուրինյոն կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ

Ինչպես տեղեկացնում է Ռոբին Բեյները, որը Goal.com-ի հայտնի լրագրողներից է, Ժոզե Մոուրինյոն կարող է նորից մարզչական աշխատանքով զբաղցել։ Ըստ լրագրողի՝ պորտուգալացի հանրահայտ մասնագետը կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը նոր մրցաշրջանի մեկնարկում գոհ չէ Տուխելի արդյունքներից։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային երկու տուրերում փարիզյան ակումբը միայն երեք միավոր է կարողացել վաստակել։