Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա

Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարել նույն կուսակցության գերագույն մարմնի անդամ և քարտուղար Սուրեն Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ`կից գրելով.

«Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա, մտա` տեսա վարչապետն ու Suren ը նստած կոֆե են խմում։
- Սուրեն ջան,-ասում եմ,- ախր դա իմ երազն էր, դու ստեղ ի՞նչ ես անում։
Ասում է.
-Էդ երազի մեջ, ես կողքի սեղանին նստած էի, ուշադիր չես, Գարեգին ջան»: