«Այսպես է լինում, երբ քննադատում ես Ալիևին և նրա կնոջը». ադրբեջանցի բլոգեր

«Այսպես է լինում, երբ քննադատում ես Ալիևին և նրա կնոջը». ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանցի բլոգեր և այլախոհ Միրզալի Մահամմադը Twitter-ում կիսվել է Ալիևի ոճրագործ ռեժիմին դիմակայելու իր սարսափելի փորձառությամբ և դրա հետևանքներով՝ տեղադրելով իր լուսանկարը 2021 թվականին իր դեմ կատարած մահափորձից հետո։

«Այսպես է լինում, երբ քննադատում ես Իլհամ Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։ 

Քո վրա կկրակեն, իսկ եթե դա չհաջողվի, քեզ շանտաժի կենթարկեն քրոջդ ինտիմ տեսանյութով։ Երբ ոչ կրակելը, ոչ շանտաժը չստացվի, քեզ դանակահարելու են, որտեղ էլ որ լինես, թեկուզ Ֆրանսիայի նման ժողովրդավարական երկիր լինի։

«Հ.Գ. Շնորհակալություն Նովրուզի նվերի համար, պարոն նախագահ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների պատվերով Մահամեդը երեք անգամ հարձակման է ենթարկվել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։