Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություններ, որոնք մյուսները չեն կարողանում անել. Արմեն Չարչյան

Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություններ, որոնք մյուսները չեն կարողանում անել. Արմեն Չարչյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի գործով դատական նիստին Չարչյանը հանդես եկավ ելույթով։

«Այստեղ խոսք գնաց գերակա շահի մասին։ Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու եւ իմ կալանքի տակ չմնալու։ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։ Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություններ, որոնք մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն մակարդակով, ինչ-որ ես։ Ես ամսեկան վերահսկում եմ 200-250 վիրահատությունների կատարում։ Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։ Մի ամիս ՀՀ 20-20 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձեւով կատարման հնարավորությունից։ 200-250 քաղաքացի զրկված է եղել իրենց վիրահատությանը հետեւելուց։ 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Դա է գերակա շահը»։