Ստորագրվել է Կասպից ծովից Սեւ ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին հռչակագիրը

Ստորագրվել է Կասպից ծովից Սեւ ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին հռչակագիրը

Բուխարեստում տեղի է ունեցել հատուկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Կասպից ծովից Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին հարցը։ Այս մասին տեղեկացնում է վրացական ԱԳ նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Ռումինիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարները։ Հանդիպման վերջում ստորագրվել է Կասպից ծովից Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին հռչակագիրը։