Ալեգրին կարող է գլխավորել ուկրաինական ակումբ

 Ալեգրին կարող է գլխավորել ուկրաինական ակումբ

Ինչպես գրում են իտալական հեղինակավոր մարզական պարբերականները, իտալացի հանրահայտ մասնագետ  Մասիմիլիանո Ալեգրին կարող է ստանձնել ուկրաինական «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ասում են՝ «հանքափորների» ղեկավարությունն արդեն իսկ կապվել է Ալեգրիի հետ՝ նրա արձագանքը հասկանալու համար, սակայն մարզիչը դեռ հստակ պատասխան չի տվել։

Ըստ տարբեր հրապարակումների՝ ուկրաինական ակումբը այժմ գլխավորող պորտուգալացի Լուիս Կաստրոն ինքն էլ անձամբ ցանկանում է հեռանալ Ուկրաինայից։ Վերջին տվյալներով, Ալեգրին ժամանակ է խնդրել «Շախտյորի» ներկայացուցիչներից առաջարկը մտերիմների հետ քննարկելու համար։