Դատարանն արձանագրեց՝ խախտվել են Քոչարյանի իրավունքները

Դատարանն արձանագրեց՝ խախտվել են Քոչարյանի իրավունքները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպնական կողմի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց մասնակի։

Դատարանն արձանագրեց՝  Քոչարյանի իրավունքները խախտվել են։

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։