Հայ մարզիկը հասել է Սերբիայի առաջնության եզրափակիչ 

Հայ մարզիկը հասել է Սերբիայի առաջնության եզրափակիչ 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիկ Համլետ Հարությունյանը /86 կգ/ հասել է Սերբիայում ընթացող «Բեոգրադսկի Պոբեդնիկ» բռնցքամարտի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում է sportball24.com-ը։ Մրցաշարի ընթացքում Համլետը հաղթել է Սերբիայի եւ Չեռնոգորիայի ներկայացուցիչներին։ Եզրափակչում նրա ախոյանն է լինելու ռուսաստանցի, 23 թվականի աշխարհի չեմպիոն Շարաբուտդին Աթաեւը։

Հիշեցնենք, որ Բելգրադում ընթացող առաջնությանը Հայաստանից մասնակցում է ութ մարզիկ։ Ռուսաստանի հավաքականի կազմում է նաեւ հայազգի Արշակ Թովմասյանը /60 կգ/։ Վերջինիս ախոյանն է լինելով չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչը։